Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է համայնքի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։ Այս մասին գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
«Հենց նոր ստորագրեցի համայնքի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը: Համաձայն պայմանագրի՝ մատակարարման ժամկետը 180 օր է»,- գրել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբան․net-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը փոխանցեց, որ ավտոբուսները չինական ZHONG և TONG մակնիշների են։