Ադրբեջանում պահվող հայ գերիների կյանքը վտանգի տակ է․ Վլադիմիր Վարդանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։

Նրա խոսքով՝ գերիների կյանքը վտանգի տակ է։

«Ցանկանում եմ ասել, որ այս կազմակերպությունը ստեղծվել է՝ կանխելու Երկրորդ համաշխարհային պատերազմի նման ցանկացած այլ աղետ, այս կազմակերպությունը ստեղծվել է՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության դիտորդ `օրենքի գերակայության ապահովման և ժողովրդավարության սկզբունքները հարգելու համար: Այս կազմակերպությունը ստեղծվել է այն բանի համար, որ այլևս երբեք չլինեն Հոլոքոստի կրկնություն, մարդկության դեմ կատարված հանցագործություններ և այլ անօրինություններ»։

Նա հիշեցրեց, որ իր ադրբեջանցի կոլեգան նշել է, թե իբր իրենք պատերազմ են սկսել, քանի որ խաղաղություն են ուզում:

«Ավելի քան 200 հայ ռազմագերի ադրբեջանական բանտարկության տակ է, մենք հիմնավոր պատճառներ ունենք՝ հավատալու, որ իրենց կյանքը վտանգի տակ է, նրանք կարող են խոշտանգումների ենթարկվել: Սա քաղաքական հարց չէ, սա մարդու իրավունքների, ժողովրդավարության հարց է, և նրանց իրավունքները պետք է հարգվեն»,-շեշտեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել