ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. մարտի 25-ին, ժամը՝ 13:30-ի սահմաններում, Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին ադրբեջանական զինվորական ավտոշարասյան կազմում ընթացող բեռնատար ավտոմեքենայի թափքից, ինքնությունը չպարզված ադրբեջանական զինծառայողի կողմից ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու մտադրությամբ, ազգությամբ հայ վարորդների վարմամբ «Նիվա» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ քարեր նետելու և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:
ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: