Պաշտոնաթող դատավորները հանդիպել են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսօր, ապրիլի 20-ին, «Հայաստանի վետերան դատավորների միության» ներկայացուցիչներին հյուրընկալել են Բարձրագույն դատական խորհրդում: Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Քննարկվել են պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքներին վերաբերող առկա խնդիրները, մասնավորապես՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական աջակցության հնարավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել