Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Այս մասին ավագանու նիստի սկզբում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մանդատը տրվել է Աննա Պապյանին, որը չի ներկայացել ավագանու նիստին․ «Շնորհավորում ենք Աննա Պապյանին»,-նշեց Մարությանը։