Մարտ ամսից սկսած կանխատեսում ենք կայուն տնտեսական աճ. պատգամավոր

«Ի հեճուկս այն գնահատականների, որ 2020 թվականը Հայաստանը փակելու է շատ բարձր, երկնիշ տնտեսական անկումով, կորոնավիրուսին և պատերազմին զուգընթաց ունեցել ենք ընդամենը 7.6 տոկոս տնտեսական անկում, ընդ որում՝ առանձին ամիսներին, հատկապես դեկտեմբերին մենք նկատում էինք դրական դինամիկա: Պետք է զուգահեռաբար նշել, որ ոչ միայն մարտահրավեր էր կորոնավիրուսը մեզ համար, այլ նաև տնեսության առանձին ճյուղերի համար հնարավորություն և առանձին ճյուղերում արձանագրել ենք բավականին լավ ցուցանիշներ:

Օրինակ՝ հագուստի արտադրությունը 4.3 տոկոսով է աճել, քիմիական նյութերի և արտադարատեսակների արտադրությունը 23.6 տոկոսով, պատրաստի մետաղական արտադրատեսակների աճը 20.6 տոկոսով, կահույքի արտադրությունը 13.6 տոկոսով է աճել: Մի շարք ոլորտներում էլ եղել է արտահանման աճ, որը կորոնավիրուսի ստեղծած հնարավորությունների հետևանքն է, մասնավորապես՝ կենդանական ծագմամբ արտադրանքի արտահանման աճն ավելացել է ավելի քան 50 տոկոսով, բուսական ծագմամբ արտադրանքի արտահանումն աճել է 27 տոկոսից ավել»,-այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն իրականացրել է շուրջ 200 միլիարդ դրամի աջակցության ծրագրեր և դրա շնորհիվ է, որ Հայաստանում չի եղել մակրոտնտեսական խնդիրներ և պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, որը արտահայտվել է պատերազմից հետո եվրաբունդերի թողարկմամբ:

«Տնտեսությունն արագ տեմպերով վերականգնվում է և մենք մարտ ամսից սկսած կանխատեսում ենք կայուն տնտեսական աճ»,-ասաց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել