Նոր Երզնկայում խաչքերեր են ջարդվել։ Այս մասին հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։
Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, եւ ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում եւ չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել»,- ասված է հայտարարության մեջ։