«Արմենիա» ավիաընկերությունը Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր կիրականացնի

«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք մինչև մայիսի 5-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել