ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է ՀՀ ոստիկանություն

Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանություն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հիշատակեց այն ոստիկաններին, որոնք 44-օրյա պատերազմում զոհվեցին հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն հայրենիքի։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով։

Արցախի Նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել