Ucom ընկերության պարզաբանումը․ մի շարք քաղաքացիների մոտ Թուրքիայի ռոմինգ ծառայությունն է միացել

Ucom ընկերությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Ucom շարժական կապի բաժանորդների

Անցած հանգստյան օրերի վատ եղանակային պայմանների պատճառով Ucom ընկերության որոշ բազային կայաններ Արմավիրի և Արարատի մարզերում հոսանքազրկվել էին, ինչի հետևանքով մի շարք սահմանամերձ բնակավայրերում Ucom շարժական կապի բաժանորդները միացել էին հարևան երկրներից մեկի ռոմինգ ծառայությանը և ստացել էին համապատասխան ծանուցումներ։

Ucom ընկերության տեխնիկական թիմի օպերատիվ աշխատանքի արդյունքում կայանների Էլեկտրասնուցումն անմիջապես վերականգնվել է, ծառայությունների մատուցումը շարունակական է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել