Դատարանը կրկին վերադարձրել է Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը կրկին հետ է վերադարձրել Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի։

Հայկ Չոբանյանը պահանջել էր Վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հրապարակային ներողություն խնրել:

Հայցադիմումի վերադարձման վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 հոդվածի համաձայնª հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացուª հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Միաժամանակ, նույն օրենսգրքի 22 հոդվածով սահմանվում են այն դեպքերը, երբ ընդդատությունն ընտրում է հայցվորը, մասնավորապեսª առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցերի հետ կապված, որոնք կարող են ներկայացնել հայցվորի հաշվառման /գտնվելու/ վայրի կամ վնաս պատճառելու վայրի դատարան: Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցերը հայցվորի ընտրությամբ կարող են ներկայացվել ինչպես պատասխանողի, այնպես էլ իր հաշվառման վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայնª առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթեª գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին:
Հիմք ընդունելով հայցադիմումում նշվածª հայցվորի և պատասխանողի հաշվառման վայրի վերաբերյալ տվյալները դատարանն արձանագրում է, որ թե հայցվորը և թե պատասխանողը հաշվառված են Երևան քաղաքի համապատասխան հասցեներում, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 և 22 հոդվածների դրույթների հաշվառմամբ, գործն ընդդատյա չէ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, ինչը հիմք է վերադարձնելու հայցադիմումըª առանց թերությունները վերացնելու և կրկին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար ժամկետ տրամադրելու:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127, 199 և 200 հոդվածներով դատարանը:

Հիշեցնեք, որ առաջին անգամ դատարանը հայցադիմումը ետ էր վերադարձրել մարտի 31-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել