38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել. ոստիկանություն

Ապրիլի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ հայհոյանքներ է հնչեցնում և անկանոն կրակում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Աբովյան քաղաքում հաշվառված 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում վնասվել է մի քաղաքացու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկանները տղամարդու ձեռքից վերցրել են «Ֆաբարմ» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել