Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին՝ շրջանների զգալի մասում, 12-ին՝ կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ապրիլի 10-11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ։
