ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդիպել է գերեվարված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին և հարազատներին․ ՊՆ

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և, այդ թվում նաև պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել