Ոստիկանապետը առաջարկել է՝ ԳՇ պետի հետ հանդիպումը լինի 10-10․ անհետ կորածների ծնողները չեն համաձայնվել

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտպանության նախարարության շենքի մոտ հանդիպել է անհետ կորածների և գերիների հարազատների հետ, ովքեր ապրիլի 8-ից ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:

Նշենք, որ լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել ոստիկանապետի և ծնողների խոսակցությունը: Ծնողների հետ բանակցություններից հետո Վահե Ղազարյանը մտել է ՊՆ շենք:

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նույնպես նախարարության մոտ է և մանրամասներ է ներկայացրել ոստիկանապետի և անհետ կորած զինվորների հանդիպումից։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նրանք շղթաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին: Նույն օրը երեկոյան, երբ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին: Նրանք պահանջում են ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպում:

Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել