Ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ շենքի դիմաց։ Նրանք շարունակում են փակ պահել նախարարության մուտքը:
Հիշեցնենք, որ երեկ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին: Նրանք պահանջում են ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպում:
Ներկա ծնողներից մեկը նշեց, որ իրեն Ադրբեջանից են զանգել ու հայտնել, որ իր որդին իրենց մոտ է։
Մանրամասները՝ տեսանյութում։