Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտպանության նախարարության շենքի մոտ հանդիպել է անհետ կորածների և գերիների հարազատների հետ, ովքեր ապրիլի 8-ից ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նրանք շղթաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին: Նույն օրը երեկոյան, երբ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին: Նրանք պահանջում են ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպում:
Նշենք, որ լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել ոստիկանապետի և ծնողների խոսակցությունը: Ծնողների հետ բանակցություններից հետո Վահե Ղազարյանը մտավ ՊՆ շենք:
Մանրամասները՝ տեսանյութում։