ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հատկապես վերջին ամիսներին Ազգային ժողովում և Կառավարությունում տեղի ունեցած մի շարք քննարկումների, խորհրդակցությունների ընթացքում քանիցս արձանագրվել է մեր հանձնառությունը՝ հզոր գիտություն ունենալու և գիտելիքահեն տնտեսություն կառուցելու հարցում:
Այժմ որպես կայացած փաստ. այսօր Կառավարության որոշմամբ ավելացվել է գիտության ֆինանսավորումը 2 մլրդ 784 մլն դրամով։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սա կարևորագույն այս գործընթացի մեկնարկն է, և մենք հետևողականորեն գնալու ենք գիտության ֆինանսավորման շարունակական ավելացմանը»։