Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում տուն է այրվել

Ապրիլի 8-ին, ժամը 17։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շվանիձոր գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և տան մոտակայքում խոտածածկույթ՝ մոտ 10 քմ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել