Վայոց Ձորի ՇՊԱԿ դիմած քաղաքացին հայտնել էր, որ սեփականության իրավունքով ձեռք էր բերել ավտոմեքենա և ցանկանում էր ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում մեքենան գրանցել իր անվամբ: Սակայն քաղաքացուց պահանջվել էր սահմանվածից ավել գումար, քան նախատեսված էր օրենքով: Այս ամենից հետո քաղաքացին ներկայացել էր Վայոց Ձորի ՇՊԱԿ, որտեղ իրավաբանական խորհրդատվություն ստանալու շնորհիվ հստակ իրազեկվել էր օրենքով սահմանված վճարումների չափին: Դրանից հետո քաղաքացին համապատասխան վճարումները կատարեց բանկում, այլ ոչ թե պետավտոտեսչության համապատասխան ստորաբաժանումում: Այնուհետև, քաղաքացին վճարման անդորրագրերով ներկայացել է նշված մարմին և առանց որևէ հավելյալ գումարներ վճարելու կատարել է իրեն անհրաժեշտ գործարքը:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: