Կպատվաստվեն մասնավորապես 65 և բարձր տարիքի անձինք, Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 15000 դեղաչափ. ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը:
Ապրիլի 8-ի գիշերը Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբի շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար։

Կպատվաստվեն մասնավորապես 65 և բարձր տարիքի անձինք, 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել