Ներողություն եմ խնդրում իմ կայացրած սխալ ընտրության համար. Անդրանիկ Քոչարյան

«Պատերազմն ուղղումներ մտցրեց, որի արդյունքում քաղաքական որոշումը դարձավ առաջնային»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, որով հնարավորություն է տրվում բանակից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին կատարել համապատասխան վճարումներ և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Նա ասաց, որ պետությունը պետք է ամեն ոլորտ գրավիչ դարձնի, որպեսզի կարողանա իր երիտասարդներին պահել երկրի ներսում:

«Մենք այս համաներումով խնդիրը լուծում ենք, տալիս ենք մեկ տարի ժամանակ, որ երիտասարդները գան և պետության հետ իրենց խնդիրները լուծեն, դրանից հետո արդեն լուրջ խստացումներ կլինեն, և ծնողները պետք է հասկանան՝ երկրից դուրս գալով ծնողները միջազգային հետախուզման մեջ կհայտնվեն, որովհետև ավելի ծանր հոդվածներ են լինելու»,-նշեց նա:

Անդդրադառնալով Սահանադրական դատարանի կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն՝ պատգամավորն ասաց. «Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական, այս դատավորների տրամաբանությունը դա է: Ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց կայացրած որոշումը, այդ հոդվածը իրո՞ք հակասահմանադրական է, թե Հրայր Թովմասյանի ճաշակով է և կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ, չէ որ այդ հոդվածը Հրայր Թովմասյանն է դրել իր մայրիկների և հայրիկների հետ, Դավիթ Հարությունյանը, մյուսները, բոլորը մասնակից են սրան: Սահմանադրությունը անընդհատ փոխում են, ըստ ճաշակի: Ինձ հետաքրքիր է ՍԴ 3 դատավորներին, հատկապես Խունդկարյանին մենք ինչու՞ ենք ընտրել, բա այսքան տարի մի հատ արտահայտվեր, որ Սահմանադրությանը հակասող հոդված կա: Մենք ընտրել ենք Սահմանադրական դատարանի սխալ անդամներ, ներողություն եմ խնդրում իմ կայացրած սխալ ընտրության համար»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել