Կառավարությունը այսօր Տավուշի մարզպետ նշանակեց Հայկ Ղալումյանին։
Հիշեցնենք, որ վերջինս 2019 թվականի սեպտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Իրավաբան․net-ը ներկայացնում է Ղալումյանի կենսագրությունը։
Ծնվել է 10 ապրիլի 1974թ. Իջևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:
Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել տնտեսագետ-միջազգայնագետի որակավորում:
1995-2001թթ աշխատել է <<Իջևանի բնակչության կենցաղսպասարկում>> հիմնարկում, որպես տնտեսագետ:
2002-2005թթ << Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ <<Իջևան >> մասնաճյուղում՝ տնտեսագետ:
2005-2007թթ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում՝ որպես առաջատար մասնագետ:
2007-2008թթ << Հայէկոնոմբանկ >> ԲԲԸ <<Մետաքս >> մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ:
2008-2010թթ << Հայէկոնոմբանկ >> ԲԲԸ <<Իջևան >> մասնաճյուղում՝ որպես կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ:
2010-2019թթ << Հայէկոնոմբանկ >> ԲԲԸ <<Իջևան >> մասնաճյուղում՝ որպես կառավարիչ: