Ջրանջատում Երևանում և Կոտայքում՝ մինչև 16 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի՝ Թումանյան թաղամասի 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3, 46 համարների, Թումանյան թաղամասի Ալմաթի փողոցի 20-28 համարների, Խուդյակովի փողոցի 2-րդ նրբանցքի 25-38 համարների ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 8-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 02.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ հետևյալ բնակավայրերի և ձեռնարկությունների ջրամատակարարումը.

Աբովյան և Չարենցավան քաղաքներ, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամաս, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Ալափարս, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղեր, Արգելի ամառանոցներ, Նուռնուսի ամառանոցներ, Արզականի ամառանոցներ, «Ասկե Գրուպ» ՓԲԸ, «Առողջ Սունկ» ՍՊԸ, «Արզնի տոհմային ԹՏԽ» ՍՊԸ, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ, «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ, «Կոտայք» գարեջրի գործարան, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ, «Բենան» ՍՊԸ, Աբովյանի հացի գործարան, Աբովյանի Ռազմական ոստիկանություն:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել