Ապրիլի լույս 2-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գայի պողոտայում տեղադրված վճարային տերմինալից գողություն է արվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Տեղեկությունը ստանալուց րոպեներ անց, ժամը 2.40-ին, քրեական հետախույզները վճարային տերմինալի մոտ էին։ Արագ արձագանքման շնորհիվ հանցագործությունն ավարտին չէր հասել։ Հենց դեպքի վայրում լինգը թողած ու փախած երիտասարդին նրանք կարճ ժամանակում Մոլդովական փողոցում բռնեցին ու բերման ենթարկեցին։ Բաժնում պարզվեց ինքնությունը՝ Մոլդովական փողոցի բնակիչ էր, 19 տարեկան։ Նա խոստովանական բացատրություն է տվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երկաթե լինգ, որը փաթեթավորվել է՝ հետագա գործողությունների համար։ Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հյատարարության մեջ: