Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը և վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։