49-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ափիոն, մեթամֆետամին, մարիխուանա և այլն․ ոստիկանություն

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Երևանի բնակիչ 49-ամյա մի տղամարդու բնակարանը։  Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Խուզարկությանը մասնակցում էին նաև ոստիկանության շնավարժության բաժնի ծառայողները՝ խուզարկու շներով։ Տան տարբեր հատվածներում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Մասնավորապես, 5 գրամից ավելի մեթամֆետամին, 28 գրամից ավելի ափիոն, 4 գրամից ավելի մարիխուանա, քացախաթթվի անհիդրիդով սրվակներ և այլն։ Տղամարդը բերման է ենթարկվել: Նա կալանավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել