Արշակ Կարապետյանը ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 6-ին, նոր որոշում է ստորագրել, որով Արշակ Կարապետյանին ազատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Կարապետյանը այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի դեկտեմբերի 17-ին։

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1967 թ. 06 փետրվարի, ք. Երևան

Կրթություն

1984-1989 թթ. – ՌԴ ք. Կալինինգրադի Ռազմածովային բարձրագույն ուսումնարան
1994-1997 թթ. – ՌԴ ք. Մոսկվայի ՌԴ ԶՈՒ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան՝ ոսկե մեդալով
2006-2006 թթ. – Մեծ Բրիտանիայի Յորկի համալսարանի Ռազմական անգլերենի դասընթաց
2008-2008 թթ. – ՌԴ ք. Մոսկվայի ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիա (ռազմադիվանագիտական), դասընթացներ
2011-2011 թթ. – ԱՄՆ Հարվարդի Կեննեդիի Համալսարանի դասընթացներ

Աշխատանքային գործունեություն

1993-2018 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ կազմում:

Այլ տվյալներ

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել