Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ապրիլի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև հանրային իրազեկման աշխատանքներ կազմակերպելու և իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով:
Հանձնաժողովը պետք է իրականացնի.
- COVID-19-ի դեմ պատվաստումների ներդրման միջոցառումների միկրոպլանավորման և Գեղարքունիքի մարզպետին ու առողջապահության նախարարությանը հաշվետվությունները պարբերաբար ներկայացնելու գործընթացները,
- COVID-19-ի դեմ պատվաստումների դեմ գործընթացի մշտադիտարկումները, առկա խնդիրները բացահայտելու համար ամենօրյա քննարկումները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը
- հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը մշտադիտարկելու և արաագ արձագանքելու գործընթացը
- բուժաշխատողների համար խորհրդակցություն կազմակերպելու և անցկացնելու աշխատանքները
- հանրային իրազեկման աշխատանքները՝ տեղական ԶԼՄ-ների միջոցով»,-նշված է որոշման մեջ: