Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն

Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հուլիս ամսից: Նույն տարվա մարտ-հուլիս ամիսներին նա եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել