Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված են հունիսի 20-ին։ Նա կղեկավարի կուսակցությունների դաշինքը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասել է այսօր՝ ապրիլի 5-ին, ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում:
«10 տարի ես ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ: Ես կմասնակցեմ ընտրություններին՝ կուսակցությունների դաշինքը ղեկավարելով։ Ամենայն հավանականությամբ, կլինի երկու կուսակցություն», – ասել է նա, բայց չի նշել, թե որ կուսակցությունները կստեղծեն դաշինքը ՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: