Ոստիկանությունը բերման է ենթարկել «Սասնա ծռերի» հանրահավաքի և երթի մասին իրազեկման թերթիկներ տարածող 2 քաղաքացու

Ոստիկանությունն ապօրինի կերպով բերման է ենթարկել Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ ս.թ. ապրիլի 9-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի և երթի իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու։ Այս մասին հայտնում  են Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդից։

Ոստիկանության անհեթեթ պատճառաբանությունը, թե թերթիկները փողոցային սյուների վրա փակցնելն արգելված է, իրականում բացահայտում է Փաշինյանի գլխավորած ռեժիմի դեմքը և Ազգային-ժողովրդավարական բևեռի նկատմամբ համակարգված հալածանքի փաստը։

Ամեն օր ոստիկանության աչքի առաջ հարյուրավոր մարդիկ տարաբնույթ բովանդակությամբ թերթիկներ են փակցնում փողոցային սյուներին և չի եղել մի դեպք, որ այդ երևույթն արգելվի կամ, առավել ևս, փակցնողները ենթարկվեն վարչական պատասխանատվության։

ԽՍՀՄ մնացորդ կիսագաղութային համակարգի և խորհրդանշականորեն դեռևս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլշևիկյան օրենքի ժամանակն ավարտվում է։

Մեր ժողովրդին կոչ ենք անում անտեսել իր դարն ապրած խորհրդային ոստիկանապետության ծիծաղելի ջղաձգումները և ապրիլի 9-ին մասնակցել մեր հանրահավաքին ու երթին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել