Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն. Լիլիթ Մակունց

«Ըստ էության Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները բաժանել ենք 2 մասի, մի մասը, որը վերաբերում է միայն համամասնական ընտրակարգին, մենք արդեն Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում ընդունեցինք, որն այս պահին արդեն նախագահի դատին է հանձնված և առաջիկայում կտեսնենք, թե ինչ տեղի կունենա համամասնականի առնչությամբ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ այս պահին խորհրդակցում են մասնագիտացված միջազգային կառույցների հետ: «Ինչ վերաբերում է 2-րդ փաթեթին, երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը, այն ժամանակ կքննարկենք, թե որ դրույքները կընդունվեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար և որոնք կհետաձգվեն, դա արդեն կորոշենք խորհրդարանում»,-ասաց Մակունցը:

Պատգամավորի խոսքով՝ ընտրական ցուցակների կազմին իրենք մայիսից շուտ չեն անդրադառնա և չի բացառվում, որ լիենեն նոր անուններ: Նա նաև նշեց, որ իրենց վարկանիշը բարձր է:

Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով իր քաղքական թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչեցրած այն տեսակետներին, որ Թուրքիայի հետ կարելի է բարեկամանալ, ասաց. «Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն, նման բառ, նման մոտեցում չի հնչել»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել