Արդեն հրապարակված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Այս փաստաթղթերում մասնագիտական վերլուծությամբ, անաչառ ու ապաքաղաքական սկզբունքներով ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների խնդիրներն ու դրական զարգացումները։
Փաստաթղթերն աննախադեպ մեծ ծավալի են՝ 1970 էջ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թիմային ու պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված ու հայրենասեր մարդկանց աշխատանքի արդյունք են:
Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ 2020թ. ընթացքում կազմվել են:
Տարեկան հաղորդման հղումը՝ https://ombuds.am/…/e304f63b77c92f9b60938675931ddc6a.pdf:
Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը՝ https://ombuds.am/…/de9d93e7fe42e0fb57562fdea702609e.pdf»,- գրել է նա։