Ինչպես արդեն հայտնել էինք, գործարկվել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ գրելով․
«Ուսուցիչ աշխատելու օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է համալրել բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղերը, արդեն կարող է https://kadrer.emis.am/ կայքի միջոցով ներկայացնել առցանց դիմում և հայտ։
Կայքում արդեն ներկայացված է ուսուցչի շուրջ 141 թափուր աշխատատեղ՝ տարբեր մարզերից և համայնքներից։
Այս կայքի միջոցով նախարարությունը վարելու է մասնագետների էլեկտրոնային շտեմարան, որի միջոցով փորձելու ենք օպերատիվ կերպով համալրել առաջացող թափուր տեղերը դպրոցներում։
Հիշեցնեմ, որ նրանք, ովքեր կցանկանան այս ձևաչափով դիմել և որպես ուսուցիչ գործուղվել ներկայացված համայնքներից որևէ մեկը, օգտվելու են սահմանված արտոնություններից։ Գործուղման հրամանը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=147248»։