Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, սպասվում է +24…+27 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․

«Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի»։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են․

Երևան քաղաքում՝
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Ապրիլի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել