Կառավարության դիմաց այսօր՝ ապրիլի 2-ին, իրենց բողոքի ակցիան են շարունակում ժամկետային զինծառայողների ծնողները։
Նրանք պահանջում են, որ իրենց տղաներին, ովքեր մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին, ժամկետից շուտ զորացրեն, քանի որ ֆիզիկական, հոգեբանական օգնության կարիք ունեն։
Ծնողները հրաժարվում են մտնել կառավարություն, վարչապետի պատասխանը ստանալու համար։ Դեմ չեն, որ վարչապետի օգնականը դուրս գա, բոլորին հաղորդի որոշումը։
Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը դուրս եկավ կառավարությունից՝ նշելով, որ կարող են 25-30 ծնող մտնի ներս՝ խոսեն։
Ի պատասխան ծնողներից մեկի հարցին, թե ինքն ինչու՞ չպետք է տեսնի պատերազմով անցած որդուն, Ալեքսանդր Ղազարյանը պատասխանեց․ «Մեր պապերը, 45 թվին բոլորը մայիսին վերադարձա՞ն»։
Մանրամասները՝ տեսանյութում