Կան երեխաներ, որ եղբայր են կորցրել, իրենց հոգեվիճակը ո՞նց պետք է լինի բանակում․ զինվորների մայր

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ժամկետային զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են, որ իրենց տղաներինմ ովքեր մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին, ժամկետից շուտ զորացրեն, քանի որ ֆիզիկական, հոգեբանական օգնության կարիք ունեն։

«Պահնաջները խոստացան բավարարել, անցել է արդեն 10 օրից ավել, մենք էական կատարված քայլեր չենք տեսնում, միգուցե մենք տեղյակ չենք, հիմա եկել ենք տեղեկանանք։ Եթե ոչ՝ բոլորս կկայացնենք միահամուռ որոշում, թե ինչպես շարունակենք մեր հետագա պայքարը։ Եթե զինվորն ունի պարտականություն պետության առջև, նույն պետությունն ունի պարտականություն՝ զինվորի առջև։ Երբևէ չենք զատում, ընդհանրապես ցավը չենք նույնականացնում՝ ոչ մահացածինը, ոչ անհետ կորածինը, ոչ գերեվարվածինը, բայց մերն էլ է ցավ, որովհետև մնացել են ողջ, պիտի պայքարենք այդ ողջ մնացած կյանքի համար»,-ասաց ծնողներից մեկը, ում որդիներն այժմ ծառայության մեջ են։

Նրա խոսքով, թեպետ վարչապետն ապրիլի 2-ից մեկուսացած է աշխատում, բայց դեմ չեն, որ իր խոսքը փոխանցի տեղակալներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել