Դուք չեք պատկերացնում, թե հոգեկան ինչ ապրումների մեջ են էդ երեխեքը․ ժամկետային զինծառայողի ծնող

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ժամկետային զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են, որ իրենց տղաներինմ ովքեր մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին, ժամկետից շուտ զորացրեն, քանի որ ֆիզիկական, հոգեբանական օգնության կարիք ունեն։

«Դուք չեք պատկերացնում, թե հոգեկան ինչ ապրումների մեջ են էդ երեխեքը․ ներվային, չեն կարողանում մի բառ խոսել, մի բանը երկու անգամ ասում ես՝ բորբոքվում են, բոլորի հոգեվիճակն էլ ծանր է։ Հիվանդանում են՝ չես կարողանում հասնել քո երեխուն, ինչ-որ բանով օգնել, տանում են հիվանդանոցները, ոչ մի զննում չեն անում, ասում են՝ լավ ես, ոչինչ չկա։ Ես հասկանում եմ, ինչի են էդպես անում, ասում՝ լավ ես, գնա․ ծնողն էստեղից ցավազրող ուղարկի, իր երեխու ցավերը մեղմացնի, կարողանա դիրք բարձրանա»,-ասում է զինծառայողների ծնողներից մեկը՝ Հասմիկ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ պատերազմ տեսած զինվորներին հատուկ ուշադրություն պետք է տան։

«Վիտալի Բալասանյանն ինքն է ասել, որ պետք է անպայման Արցախի բնակիչ լինի, գրանցում ունենա, որ էնտեղ ծառայի, թող արցախցին էլ ծառայի, մենք դեմ չենք, թող մեր երեխեքին՝ պատերազմ տեսած երեխեքին հատուկ ուշադրություն տան, չէ որ էդ 18 տարեկան երեխեքը տնից դուրս են եկել ու գնացել ընկել էդ ահավոր պատերազմի մեջ։ Մարդկային վերաբերմունք, ուշադրություն ենք ուզում»,-նշում է Հասմիկ Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել