«Վարչապետը մեզ պետք է հստակ պատասխան տա՝ ծառայության կրճատման մասին»․ ժամկետային զինծառայողի հայր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է պատասխան տա պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին։

Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողներից ասաց Հրայր Կարապետյանը։

«Մեր երեխեքը մեզնից նորությունների են սպասում։ Ամեն մի ծնող մի ձև է մտածում, երեխեքին հուսադրում են, լավ բան է ասում, կամ լավ չիմանալով է մի բան ասում, տարբեր ինֆորմացիաներ գնում, հասնում է երեխեքին, լսում են, վաղվա համար ինչ-որ լավ բան են ակնկալում, չի ստացվում ու հոգեբանական մեծ ճնշում է լինում»,-ասաց նա։

Նրա խոսքով օրեր առաջ հանդիպում են ունեցել, վարչապետն ասել է, որ 10 օր անց պատասխան կստանան, թե ինչ լուծում է գտնելու խնդիրը։ «Ասել է, որ հստակ պատասխան կտամ ձեզ՝ կենկրոտ կրճատման մասով, տեսանելի բաներ կունենաք։ Հիմա եկել ենք, էդ տեսանելին չենք տեսնում, բանակ է, բնականաբար ամեն ինչ չէ, որ բաց է լինելու։ Եկել ենք կոնկրետ բաներ հասկանալու․ կա՞ քայլ, արվու՞մ է ինչ-որ բան, որ պետք է գոհացնի մեզ»,-նշեց Հրայր Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել