Ապրիլի 2-ին Բաքվում ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների մնացորդները: Արդբեջանի տարածքների ականազերծման գործակալության ներկայացուցիչ Իդրիս Իսմայլովն ասել է, որ դրանք հայտնաբերվել են Շուշիում մարտի 15-ին:
Նրա խոսքով՝ այս պահին ճշտվում է հրթիռների մոդիֆիկացիան և շարունակվում են հրթիռային շարժիչների որոնումները:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, թե ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Փաշինյանը նշել էր, թե չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն:
Փետրվարի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե հայկական կողմը չի կիրառել «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրներ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում։
Զենքի կիառումը հերքել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։