Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7⁰C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6⁰C:
Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7⁰C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական ջերմաստիճան):
Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի անցումը 0⁰C բարձր, որը համարվում է ձմռան ավարտ, տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը 10⁰C բարձր: Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները` միջին ջերմաստիճանը Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում կազմում է +2.5…+3.0⁰C, Լոռիում, Տավուշում՝ +7…+8⁰C, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +10…+12⁰C: Երկրորդ ասնօրյակում միջին ջերմաստիճանը +1.5…+2.0⁰C-ով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում դեռ հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև -15…-20⁰C: Երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6.6⁰C:
Միջին առավելագույն ջերմաստիճանը Շիրակում գրանցվում է` +17…+20⁰C, Լոռիում` +20…+24⁰C, Տավուշում` +20…+25⁰C, Գեղարքունքիում` +13…+17⁰C, Արարատյան դաշտում` +25…26⁰C, Սյունիքում` +23…+29⁰C:
Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008թ ապրիլին Սյունիքի հովիտներում հասել է +35…+36⁰C Արարատյան դաշտում` +33…+35⁰C, Տավուշում` +29…+30⁰C (Բագրատաշեն 32…34⁰C):
Եղանակի կանխատեսում 2021թ. ապրիլ ամսվա համար
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+4⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24…+26⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10⁰C, առավելագույնը՝ +34…+35⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 37-51մմ):
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+4⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24…+26⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10⁰C, առավելագույնը՝ +33…+35⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 28-51մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-8⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17…+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -17…-20⁰C, առավելագույնը՝ +22…+25⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 61-86մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-6⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+23⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-16⁰C, առավելագույնը՝ +27…+30⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 63-71մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+11⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3…+5⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24…+27⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -6…-10⁰C, առավելագույնը՝ +32…+35⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 64-67մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+13⁰C, լեռնային շրջաններում` +3…+5⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +2…+5⁰C, լեռնային շրջաններում՝ -3…-6⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +24…+26⁰C, լեռնային շրջաններում՝ +17…+20⁰C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -7…-10⁰C, լեռնային շրջաններում՝ -15…-18⁰C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +33…+35⁰C, լեռնային շրջաններում՝ +22…+25⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 52-53մմ, լեռնային շրջաններում՝ 100-102մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12…+15⁰C, նախալեռնային շրջաններում` +6…+8⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +3…+8⁰C, նախալեռնային շրջաններում՝ 0…-4⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +25…+30⁰C, նախալեռնային շրջաններում՝ +20…+24⁰C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -3…-6⁰C, նախալեռնային շրջաններում՝ -10…-14⁰C, առավելագույնը հովտային շրջաններում +34…+36⁰C, նախալեռնային շրջաններում՝ +25…+30⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 42-80մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104մմ):