Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Բնության վերածնունդը մարմնավորող ամենահին կրոնական և ազգային տոներից մեկը թող նոր և երջանիկ տարվա սկիզբն ազդարարի: Թող այն նոր ծնունդների, գաղափարների, հաջողության և ձեռքբերումների տարի լինի:
Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել միասին դիմակայել բազմաթիվ փորձությունների և ամեն անգամ հաղթանակած դուրս գալ այդ դժվարություններից: Այսօր ևս, շարունակելով հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամության ավանդույթը, միասնաբար անցնում ենք մարտահրավերների մի ժամանակաշրջան՝ պայքարելով հանուն մեր ընդհանուր հայրենիքի լուսավոր ապագայի կերտման:
Թող բոլորիս տներն այլևս լցվեն սիրով, համերաշխությամբ և ջերմությամբ:
Շնորհավոր Հաբ-Նիսան»: