Պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը․ Արմեն Մուրադյան

Հարգելի հայրենակիցներ, այս պահին իմունիզացիայի երկու տարբերակ ունենք․ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը: Պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է, մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութն այսօր ունեն մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։

Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին: Որպես բժշկական մայր բուհի ղեկավար, հավաստիացնում եմ ձեզ, որ համալսարանական մասնագետներն այս պահին հետևում են պատվաստման գործընթացին ՝թե աշխարհում և թե մեր երկրում»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել