Դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի

Այսօր՝ մարտի 30-ին, Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Այս մասին հայտնում է իրավաբան Վարուժան Ավետիքյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն այս պահին շարունակում է հանդիսանալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը:

«Ինչու՞:
Թեև Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու ուժով կասեցվել էր Նախագահի համապատասխան հրամանագիրը, ՊՆ-ն ու ԳՇ-ն ընդունել էին լրացուցիչ հրամաններ ու գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին հանել էին անձնակազմի ցուցակներից: Մեկ շաբաթ առաջ մենք այդ հրամաններն էլ բողոքարկեցինք»,-նշել է նա։

Իրավաբանը նշում է, որ Վարչական դատարանը մեր երկրորդ հայցադիմումն էլ վարույթ ընդունեց, որի ուժով այդ հրամաններն էլ կասեցվեցին:

«Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և Վարչական դատարանի կողմից Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել