ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ջրամբարների լցվածությունը մարտի 30-ի դրությամբ (2021թ.)։
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 116 մլն. մ³-ով , իսկ Մարմարիկի ջրամբարում` 0.47մլն. մ³-ով:
Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ավելի է 24.1 մլն. մ³-ով, Ապարանի ջրամբարում` 4.1 մլն. մ³-ով, իսկ Ազատի ջրամբարում՝ 12.1 մլն. մ³-ով:
