Նախարարությունը հրապարակել է Նոտարների թեկնածուների որակավորման թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների ցանկը

Արդարադատության նախարարությունն այսօր անցկացրել է Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին նախնական հայտ ներկայացրած 87 անձից մասնակցել է 82 թեկնածու։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

«Որակավորման ստուգման մասնակիցներին ներկայացվել են թեստավորման փուլի կանոնները, որից հետո նրանց բաժանվել են քննական հարցաշարերը՝ բաղկացած 100 հարցից։ Լրացնելու համար տրվել է երկու ժամ:

Սահմանված ժամանակը լրանալուց հետո, Հանձնաժողովը, ամփոփելով քննության առաջին փուլի արդյունքները, արձանագրել է, որ 82 մասնակցից 80 և ավելի միավոր ստացել և թեստավորման փուլը հաղթահարել է 23 մասնակից։ Կից՝ Նոտարների թեկնածուների որակավորման թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների ցանկը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել