«Եթե Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ, ուրեմն Թուրքիայի հետ այսօր որևէ ձևաչափով բանակցություններ չկան»,-այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Թուրքիային թշնամի համարելու մոտեցումը պետք է «շտկվի», ասաց. «Հարցերը ուղղեք անվտանգության խորհրդի քարտուղարին, ես չեմ մեկնաբանում»: