ՀՅԴ-ականներն ՀՀ անվտանգության խորհրդի շենքի մոտ այրեցին Թուրքիայի դրոշը

«Հայ ժողովուրդը թույլ չի տալու, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Թուրքիայի վիլայեթներից մեկը»,-այս մասին այսօր՝ մարտի 29-ին, անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:

Նա, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին, ասաց. «Նպատակը մեկն է ապրիլի 24-ի նախօրյակին վիժեցնել աշխարհասփյուռ հայության, քաղաքական կառույցների պահանջը, վիժեցնել հայ դատի համար պայքարը, վիժեցնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը: Հիմա շատ ավելի վտանգավոր մի եզրագծի ենք հասել, որ գլխավոր հողատուն փորձում է կոմունիկացիաներ բացելու և հայության շահերի մասին խոսելով ժողովրդի գլխից հանել մեր հիշողությունը, դա չի հաջողվելու, ո՛չ գլխավոր հողատուին, ո՛չ այս շենքում նստած նրա կամակատար, ՀՀ-ում Թուրքիայի դեսպան Արմեն Գրիգորյանին»:

ՀՅԴ-ական ընդդիմադիրները ՀՀ անվտանգության խորհրդի շենքի մոտ այրեցին Թուրքիայի Հանրապետության դրոշը վանկարկելով՝ «առանց թուրքի Հայաստան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել