Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան եւ Արտաշար համայնքներ ավարտվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Կառավարության ղեկավարը յուրաքանչյուր համայնքում այցելեց 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին, հանդիպումներ ունեցավ տեղի բնակիչների հետ եւ անդրադարձավ առաջիկա ծրագրերին»,- գրել է նա։